Ծրագրեր և նախաձեռնություններ

Երկխոսություններ
«Կանանց օրակարգ»-ում մենք կարևորում ենք տարբեր խմբերի բազմազան փորձառություններն ու ընկալումները՝ կապված հակամարտությունների և խաղաղության հետ: Ընդհանուր հիմքեր և փոխըմբռնում ձևավորելու նպատակով մենք ստեղծում ենք երկխոսության համար նախատեսված տարածքներ, որտեղ ներգրավված կողմերն ունեն ապահով հարթակ իրենց կարիքները, մարտահրավերները և ձգտումները բացահայտելու, հաղորդակցության բացերը կամրջելու և աստիճանաբար միմյանց հետ վստահություն կառուցելու հնարավորություններ։ Այս երկխոսությունները տեղի են ունենում տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ նպաստելով խաղաղաշինության առավել ընդգրկուն և կայուն ջանքերին։