Ծրագրեր և նախաձեռնություններ

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի տեղայնացում

Մեր տեղայնացման ջանքերը նպատակ ունեն բարձրացնելու Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի շուրջ առկա ըմբռնումները եւ օրակարգի ներառականությունը տեղական համայնքներում: Մենք իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, ներառյալ դասընթացներ, աշխատաժողովներ եւ շահերի պաշտպանության հանդիպումներ, որոնք նպատակաուղղված են ԿԽԱ օրակարգի, համապատասխան որոշումների, միջազգային եւ ազգային քաղաքականության մասին գիտելիքների բարձրացմանը: Համախմբելով տարբեր համայնքներից շահագրգիռ կողմերին՝ եւ՛ կառավարական, եւ՛ ոչ կառավարական շրջանակներից, մենք խթանում ենք փորձի փոխանակումը եւ ստեղծում ենք արժեքավոր ցանցային համագործակցության հնարավորություններ: Այս համագործակցային մոտեցումը հանգեցնում է տեղական գործողությունների պլանների ստեղծմանը եւ տեղական դերակատարներին հնարավորություն է տալիս իրացնել ԿԽԱ օրակարգը