Մեր մասին

Մեր պատմությունը
Ով ենք մենք
Կանանց օրակարգը համահիմնադրվել է 2020 թվականի վերջին երկու ֆեմինիստ կանանց կողմից, ովքեր ունեն ավելի քան տասնամյա փորձ խաղաղաշինության, կանանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում: Այս համագործակցության հիմքում ընկած են ֆեմինիստական խաղաղության և անվտանգության, կանանց դիմակայունության և գենդերային հավասարության ընդհանուր արժեքները։ Հավաքական խաղաղության օրակարգի բացակայության և դրա ազդեցության վերաբերյալ մտորումները ոգեշնչեցին նրանց ստեղծելու քննարկումների հարթակ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա՝ ավելի արդյունավետ խաղաղաշինական հնարավորություններ և համատեղ գործողություններ խթանելու նպատակով։
Կազմակերպության հայեցակարգի ձևավորման փուլում Կանանց օրակարգը ակտիվորեն ներգրավել է այլ ակտիվիստների, խաղաղաշինական կազմակերպությունների և միջազգային գործընկերների՝ հաշվի առնելու նրանց պատկերացումները տարածաշրջանում վերջին տասնամյակների խաղաղաշինական գործընթացների վերաբերյալ և բացահայտելու այն ոլորտները, որտեղ ավելի մեծ ուշադրություն և ջանք է պահանջվում։ Այս քննարկումները օգնել են հստակեցնել հիմնական նպատակը, այն է՝ զարգացնել կանանց փորձագիտական ներուժը՝ ստեղծելու նոր օրակարգեր և արձագանքման ռազմավարություններ՝ ավելի լավ և խաղաղ ապագայի համար։ Այս առաքելությունը դարձավ կազմակերպության անվանման՝ «Կանանց օրակարգ»-ի հիմքը։
Պաշտոնապես գրանցված լինելով 2022 թվականին՝ կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանում տեղայնացնելու գենդեր, խաղաղություն և անվտանգություն օրակարգը՝ ներառելով սահմանամերձ համայնքները և կանանց բազմազան խմբերին։ Մենք ջատագովում ենք խաղաղաշինական գործընթացներում կանանց բովանդակալից մասնակցության համար, տրամադրում ենք կրթական հնարավորություններ կանանց համար՝ դառնալու խաղաղության միջնորդներ և բանակցողներ, նպաստում ենք կանանց համար տնտեսական արդարությանը, պաշտպանում ենք մարդկային անվտանգությունը և մարտահրավեր նետում թունավոր առնականությանը՝ որպես անհավասարության և բռնի հակամարտությունների պատճառ։
Որպես երիտասարդ, հեռանկարային կազմակերպություն՝ մենք հավատում ենք քաղաքացիական հասարակության դերակատարների միջև փոխըմբռնմանը, աջակցությանը և համերաշխությանը, և մենք բաց ենք համագործակցությունների համար։
Կազմակերպության նպատակները
Գենդերային, խաղաղության և անվտանգության օրակարգ
Մենք հավատում ենք, որ խաղաղության և մարդկային անվտանգության որոշումների կայացման գործընթացներում կանանց բովանդակալից մասնակցությունը կարևոր է կայուն խաղաղություն կառուցելու համար: Մենք կազմակերպում, սովորում և զարգանում ենք այլ փորձագետ կանանց հետ միասին՝ խթանելու խաղաղության և անվտանգության տեղայնացված օրակարգերը, գենդերազգայուն քաղաքականությունը և ներառական բանակցությունները:
Տնտեսական արդարություն կանանց համար
Մենք նպատակ ունենք լուծելու կանանց տնտեսական արդարության համակարգային և կառուցվածքային խոչընդոտները՝ փոխելով քաղաքականությունն ու գործելակերպը: Կանանց տնտեսական գործակալությունն ու մասնակցությունը հիմնարար նշանակություն ունեն գենդերային հավասարության և կանանց մարդկային անվտանգության համար: