Ծրագրեր և նախաձեռնություններ

Ֆեմինիստական ​​խաղաղության օրակարգ

Շարունակվող հակամարտություններին դիմակայելու և Հայաստանում կայուն ֆեմինիստական խաղաղություն ստեղծելու նպատակով մենք նախաձեռնել ենք խաղաղության և մարդկային անվտանգության հավաքական ֆեմինիստական տեսլական: Փորձագետ կանանց խմբի հետ մենք մշակել ենք «Ֆեմինիստական խաղաղաշինական օրակարգ»-ը, որը ուղեցույցային փաստաթուղթ է և նախանշում է խաղաղության և անվտանգության հիմնական առաջնահերթությունները, ռազմավարական մոտեցումները և հնարավոր լուծումները։ Այս փաստաթուղթը․ (1) ծառայում է որպես քաղաքացիական հասարակության և այլ դերակատարների կողմից նոր նախագծերի և գործողությունների իրականացման ուղղորդող սկզբունք, (2) նպաստում է արտակարգ իրավիճակների պարագայում առավել նպատակային ֆեմինիստական արձագանքին՝ ներառյալ կանխարգելումն ու պաշտպանությունը, (3) աջակցում է ակտիվիստներին և խաղաղության ջատագովներին իրենց հակառազմական ու խաղաղությանն ուղղված ջանքերում։ Սա ապրող/կենդանի փաստաթուղթ է, որը մենք շարունակում ենք վերանայել, քննարկել և զարգացնել՝ համակարգված ռազմավարություններ ու գործողություններ խթանելու նպատակով։