Այս Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է Ձեր անձնական տվյալների օգտագործումը Womens Agenda-ի կողմից՝ www.womensagenda.com կայքի միջոցով։
Անձնական տվյալների հավաքագրում և մշակում
Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային ընդունված պրակտիկաներին համապատասխան։
Տեղեկությունների գաղտնիություն
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են խիստ գաղտնի և չեն կարող փոխանցվել որևէ երրորդ կողմի, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Անձնական տվյալների հավաքագրում
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահպանել հետևյալ անձնական տեղեկությունները՝
ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները, ինչպիսիք են՝ էլ. փոստի հասցեն, անունը, ազգանունը, հեռախոսահամարը և բնակության վայրը։
բ) Կայքի միջոցով կատարված Ձեր նվիրատվությունների պատմությունը։
գ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ներառյալ IP հասցեները, աշխարհագրական վայրը և մեր կայք մուտք գործելուց առաջ այցելած կայքէջերը։
դ) Մեզ հետ ունեցած Ձեր նամակագրությունը (օրինակ՝ էլեկտրոնային նամակները)։
Մենք չենք հավաքագրում կամ պահպանում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի տվյալները, քանի որ այդ տվյալները հավաքագրվում և պահպանվում են ACBA ՓԲԸ-ի կողմից։
Անձնական տվյալների հավաքագրման նպատակները
Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տվյալները՝ մեր կայքի բնականոն աշխատանքը ապահովելու և Ձեր կողմից կայքի օգտագործումը հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով։ Սույնով Դուք համաձայնում եք, որ Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել բացառապես հետևյալ նպատակներով՝
ա) Կայքի բնականոն շահագործման ապահովում։
բ) Նվիրատվությունների մշակումը, համապատասխան տեղեկությունների տրամադրումը և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկումը։
գ) Մեր կայքի աշխատանքի և գործունեության որակի գնահատում և բարելավում։
դ) Անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ տրամադրում, ինչպես նաև մեր գործունեության մասին նորությունների կիսում։
Ձեր իրավունքները
Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Womens Agenda՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, դրանց հավաքագրումը կանխելու կամ տվյալներում փոփոխություններ կատարելու համար։
Եթե ունեք որևէ բողոք Womens Agenda-ի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ, կարող եք դիմել մեզ՝ գրելով womensagenda.armenia@gmail.com էլ. փոստի հասցեին։
Փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։
Կապ
Գաղտնիության քաղաքականության կամ Ձեր վերաբերյալ օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ womensagenda.armenia@gmail.com հասցեին կամ զանգահարելով +37441441325 հեռախոսահամարով։