Ներածություն
Օգտվելով մեր կայքի (www.womensagenda.com) նվիրաբերության համակարգից՝ Դուք համաձայնվում եք ստորև ներկայացված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք դրանք ուշադիր կարդալ:
«Womens Agenda» և «Մենք» տերմինները վերաբերում են այս կայքի (այսուհետ՝ «Կայք») սեփականատեր հանդիսացող կազմակերպությանը, որը հիմնադրամ է՝ գրանցված Հայաստանի Հանրապետությունում (ՀՎՀՀ 06960088): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքի օգտատիրոջը կամ դիտողին:
Womens Agenda-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, Գաղտնիության քաղաքականության և սույն Օգտագործման պայմաններում:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության:
Տեղեկությունների ճշգրտություն
Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ և տեղեկություններ տեղադրելով: Գործարքների պատշաճ ձևակերպման համար Դուք համաձայնում եք ստանալ մեր էլեկտրոնային հաղորդագրությունները:
Womens Agenda-ն իր բարերարներին ուղարկում է հետևյալ տեսակի էլեկտրոնային նամակներ.

Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Կայքի որոշ բաժիններ կարող են պահանջել անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: Womens Agenda-ն հավաքում, օգտագործում և փոխանցում է Ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմաններին համապատասխան, որը սույն Պայմանների մաս է կազմում: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում Ձեր տվյալները:
Երրորդ կողմի հղումներ
Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայություններ կամ ներառվել հղումներ դեպի այլ կայքեր: Դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին: Դրանք Womens Agenda-ի վերահսկողության տակ չեն, և մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի համար:
Նվիրաբերության հետ կապված խնդիրներ
Նվիրաբերության հետ կապված որևէ խնդրի կամ այլ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ womensagenda.armenia@gmail.com:
Կայքի պատասխանատվությունը
Կայքի միջոցով Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին ստանում եք մեր կողմից ուղարկված նվիրաբերությունը հաստատող նամակ, որը պարունակում է բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն պայմանները՝ այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված:
Նվիրաբերության կատարումից հետո նվիրաբերված գումարը տնօրինվում է Հիմնադրամի կողմից:
Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են մեր վերահսկողությունից դուրս և որոնք մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կջնջվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն համարվել վավերական: