Our team

Աննա Մկրտչյան, Ծրագրի համակարգող


Աննան մարդու իրավունքների մասնագետ է, ով ունի նախագծերի և դրամաշնորհների ղեկավարման մեծ փորձ: Որպես «Կանանց օրակարգ»-ի ծրագրի համակարգող՝ նա ներգրավված է նախաձեռնություններում, որոնք նպաստում են գենդերային հավասարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղաշինական գործընթացներին, երկխոսությանը և զարգացմանը: Նա նաև աշխատում է որպես դրամաշնորհների ղեկավար և փորձագետ-խորհրդատու սոցիալական արդարության խթանմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններում։ Իր մասնագիտական և ակտիվիստական ներգրավվածությամբ Աննան իր ներդրումն է ունենում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրականացմանը։

Աննան ունի միջազգային հարաբերությունների բակալավրի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան, և միջազգային ծրագրերի մասնակցություն, որոնցից է Լունդի համալսարանի կողմից կազմակերպված «Կառավարում, ապակենտրոնացում և մարդու իրավունքներ» նախագիծը։