Our team

Լիդա Մինասյան, Համահիմնադիր

Լիդան ֆեմինիստ ջատագով է, ով ունի առավել քան տասը տարվա փորձ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ղեկավարման, ռեսուրսների հավաքագրման և խաղաղության ու անվտանգության խթանման ոլորտներում։ Նա «Կանանց օրակարգ»-ի համահիմնադիրն է և աջակցում է տարբեր կազմակերպությունների Կանայք, խաղաղություն և անվտանգություն թեմաների շուրջ կարողությունների բարելավմամբ։

Լիդան աշխատում է նաև որպես գործընկերության և ռեսուրսների հավաքագրման ղեկավար Դալան Ֆոնդում,  ինչպես նաև նախկինում աշխատել է տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ մշակելով ուսումնական ձեռնարկներ Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) թեմայով, կազմակերպելով կարողությունների զարգացման դասընթացներ և նպաստելով ԿԽԱ Ազգային և Տեղական գործողությունների ծրագրերի ստեղծմանը։

Լիդան ստացել է Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում Կենտրոնական Եվրոպայի համալսարանից և Ձեռնարկատիրության ու նորարարության մագիստրոսի կոչում՝ Լունդի համալսարանից։ Նա ավարտել է Եվրոպական դիվանագիտության ակադեմիայի «Կանայք միջազգային անվտանգության մեջ հանուն Արևելյան գործընկերության» վկայագրված ծրագիրը  և Կրոկ խաղաղության ուսումնասիրությունների դպրոցի Միջնորդության ու կոնֆլիկտների լուծման մագիստրոսական վկայագրված ծրագիրը։