Սույն հետազոտությունն ուսումնասիրում է Հայաստանում կանանց տնտեսական արդարության հիմնախնդիրները՝ վերհանելով կանանց տնտեսական մասնակցությունն ու անկախությունը խոչընդոտող հիմնա կան կառուցվածքային, սոցիալական և ինստիտուցիոնալ գործոնները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով չվարձատրվող խնամքի բե ռին, տարածքային անհավասարություններին, գույքային իրավունքներին, ֆինանսական ներառականությանը և գենդերային կարծրատիպերին։ Հետազոտությունը բաղկացած է երկու մասից՝ իրավական և որակական։ Այս համապարփակ մոտեցումը հնարավորություն է ընձեռում բացահայտելու և հասկանալու իրավահավասարության սկզբունքների և կանանց տնտեսական իրավունքների իրացման առօրյա փորձառությունների միջև առկա խզումը։
Հետազոտությունն անդրադառնում է նաև տարբեր խոցելիություններ ունեցող կանանց փորձառություններին՝ դիտարկելով, թե ինչպես են փոխկապակցված անհավասարությունները խորացնում տնտեսական անապահովությունն ու սահմանափակում հնարավորությունները։ Հետազո տության նպատակն է նպաստել Հայաստանում կանանց տնտեսական արդարության հիմնախնդրի համապարփակ ընկալմանը և դրա լուծմանն ուղղված համակարգային մոտեցումների ձևավորմանը։
