Our team

Նարինե Եգանյան, Ծրագրի համակարգող

Նարինե Եգանյանը մարդու իրավունքների ոլորտում է տասը տարուց ավելի՝ համադրելով հաղորդակցության, ծրագրերի համակարգման և խորհրդատվական փորձառությունները։ Նրա մասնագիտական հետաքրքությունների ոլորտներն են ռազմավարական և ճգնաժամային հաղորդակցությունը, մարդու իրավունքների ջատագովությունը, հիբրիդային սպառնալիքները, գենդերային և կոնֆլիկտի ուսումնասիրությունները։

Նա նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ուսումնասիրություններում և դիմագրավման նախաձեռնություններում, այդ թվում՝ կին խաղաղաշինարարների տեսանելիության բարձրացման ուղղությամբ։ Նա նաև ներգրավված է քաղաքացիական հասարակության դիմակայնության բարձրացման ծրագրերում՝ որպես հետազոտող, մենթոր և խորհրդատու։

Նարինեն հաղորդակցության մագիստրոս է, Ռազմավարական հաղորդակցությունների Սիմպոդիում ինստիտուտի շրջանավարտ։