Նարինե Եգանյան, Ծրագրի համակարգող

Նարինե Եգանյանը մարդու իրավունքների ոլորտում է տասը տարուց ավելի՝ համադրելով հաղորդակցության, ծրագրերի համակարգման և խորհրդատվական փորձառությունները։ Նրա մասնագիտական հետաքրքությունների ոլորտներն են ռազմավարական և ճգնաժամային հաղորդակցությունը, մարդու իրավունքների ջատագովությունը, հիբրիդային սպառնալիքները, գենդերային և կոնֆլիկտի ուսումնասիրությունները։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ուսումնասիրություններում և դիմագրավման նախաձեռնություններում, այդ թվում՝ կին խաղաղաշինարարների տեսանելիության բարձրացման ուղղությամբ։ Նա նաև […]
Քնարիկ Մկրտչյան, Համահիմնադիր

Քնարիկ Մկրտչյանը կանանց իրավունքների և ֆեմինիստական խաղաղաշինության ջատագով է, ով ակտիվորեն աշխատում է այս ոլորտում 2009 թվականից: 2012 թվականից սկսած՝ նա խորապես ներգրավված է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգում՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ մասնագիտական մակարդակով։ Քնարիկը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ 1325-ի և հարակից շրջանակների մշակման և մշտադիտարկման գործում։ Նա հեղինակել և […]
Լիդա Մինասյան, Համահիմնադիր

Լիդան ֆեմինիստ ջատագով է, ով ունի առավել քան տասը տարվա փորձ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ղեկավարման, ռեսուրսների հավաքագրման և խաղաղության ու անվտանգության խթանման ոլորտներում։ Նա «Կանանց օրակարգ»-ի համահիմնադիրն է և աջակցում է տարբեր կազմակերպությունների Կանայք, խաղաղություն և անվտանգություն թեմաների շուրջ կարողությունների բարելավմամբ։ Լիդան աշխատում է նաև որպես գործընկերության և ռեսուրսների հավաքագրման ղեկավար Դալան Ֆոնդում, […]
Աննա Մկրտչյան, Ծրագրի համակարգող

Աննան մարդու իրավունքների մասնագետ է, ով ունի նախագծերի և դրամաշնորհների ղեկավարման մեծ փորձ: Որպես «Կանանց օրակարգ»-ի ծրագրի համակարգող՝ նա ներգրավված է նախաձեռնություններում, որոնք նպաստում են գենդերային հավասարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղաշինական գործընթացներին, երկխոսությանը և զարգացմանը: Նա նաև աշխատում է որպես դրամաշնորհների ղեկավար և փորձագետ-խորհրդատու սոցիալական արդարության խթանմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններում։ Իր մասնագիտական և ակտիվիստական ներգրավվածությամբ […]
